Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը քիչ հավանական է համարում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև անսպասելի հանդիպումը միջկորեական սահմանին՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ինչպես հայտնել է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի Ազգային անվտանգության գործակալության փոխտնօրեն Օհ Հյուն Ջուն, իրենք այդ սցենարը քիչ հավանական են համարում, թեև ամբողջովին չեն բացառում։
«Մեր վարչակազմի ընդհանուր գնահատականն այն է, որ չկա որևէ կոնկրետ ցուցում այն մասին, որ այս հանդիպումը կկայանա»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ նմանատիպ դիրքորոշում էր հայտնել նաև նախագահի աշխատակազմի Ազգային անվտանգության վարչության ղեկավար Վի Սոնգ-լաքը։ Նա ասել էր, որ Սեուլը չի տեսնում հանդիպման նախապատրաստման նշաններ, բայց պատրաստ է նման սցենարի։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի մինչև այս տարվա վերջ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







