Միլանի «Ինտերի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել, ինչը մտահոգել է նրա թիմին, հայտնում է sports.yahoo.com-ը։
Հայ ֆուտբոլիստը վնասվածքն ստացել էր Իտալիայի առաջնության «Նապոլիի» դեմ հանդիպմանը և 32-րդ րոպեին լքել էր խաղադաշտը։
Ակումբից հայտնել են, որ Մխիթարյանը ձախ ազդրի ծալող մկանի վնասվածք է ստացել։ Նա առաջիկա օրերին կանցնի լրացուցիչ հետազոտություններ՝ վնասվածքի ծանրությունը և վերականգնման հնարավոր ժամկետները որոշելու համար։
Ավելի վաղ Մխիթարյանն իտալական Gazzetta.it պարբերականին տված հարցազրույցում խոսել էր ընթացիկ մրցաշրջանի փոփոխությունների, երիտասարդ խաղացողների հեռանկարների և փոփոխություններին հարմարվելու կարողության կարևորության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







