Վաշինգտոնում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել նրան ընդունել Ռուսաստանի պայմանները, հակառակ դեպքում՝ Կիևի ռեժիմը «կկործանվի», հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով բրիտանական Financial Times-ին։
Financial Times-ի աղբյուրի համաձայն՝ այնուամենայնիվ Ուկրաինային, ի վերջո, հաջողվել է համոզել Թրամփին աջակցել ներկայիս առաջնագծի սառեցման գաղափարին։
Հրատարակության տվյալներով՝ Թրամփը հանդիպման մեծ մասն անցկացրել է Զելենսկուն «դասախոսություններ» կարդալով և կրկնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից իրենց վերջին հեռախոսազրույցի ժամանակ արտահայտված կետերը։
Հոկտեմբերի 16-ին հաղորդվել էր Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին, որը Սպիտակ տունը բնորոշել էր արդյունավետ: Հոկտեմբերի 17-ին Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Զելենսկիին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







