Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:26

Անթույլատրելի են խոսքի համար քրեական հետապնդումները. ՄԻՊ-ը մեկնաբանել է Կոչուբաևի ձերբակալությունը

Անթույլատրելի են խոսքի համար քրեական հետապնդումները. ՄԻՊ-ը մեկնաբանել է Կոչուբաևի ձերբակալությունը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարել խոսքի համար անձանց քրեական հետապնդումներն այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում, թե ինչո՞ւ է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմն, ու ինչո՞ւ անձին պետք է զրկել ազատությունից: Մանասյանը նման կերպ մեկնաբանել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը:

ՄԻՊ աշխատակազմում հոկտեմբերի 16-ին տեղեկություն է ստացվել, որ Կոչուբաևը ձերբակալվել է Ֆեյսբուքում հրապարակային խոսքի համար: Ավելի ուշ, ըստ պաշտպանի հաղորդագրության, պարզվել է, որ փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա կալանավորվել է:

Մանասյանը նշել է, որ մասնագիտական համայնքների համար հարկավոր են ոչ թե պարզապես սահմանվեն էթիկայի ու վարքագծի կանոններ, այլ դրանք պետք է հետևողականորեն կիրառվեն:

«Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Միջազգային չափանիշների համաձայն` ոչ իրավաչափ խոսքի միայն ամենածանր տեսակների և ծանրակշիռ հիմնավորումների առկայության պայմաններում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն, առավել ևս` անձի նկատմամբ կիրառվել ազատությունից զրկելու ձևով խափանման միջոց կամ պատիժ»,- նշված է հայտարարության մեջ:

Բացի այդ, ըստ պաշտպանի, այս ամենը հատկապես խնդրահարույց է, երբ անձն ազատությունից զրկվում է ուժի կիրառմամբ:

Կոչուբաևի նկատմամբ հոկտեմբերի 16-ին հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու համար՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Նա կալանավորվել էր 2 ամսով: Նախքան ձերբակալվելը՝ փաստաբանը սոցիալական ցանցում անդրադարձել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորմանը՝ քննիչներին, դատախազներին ու դատավորներին անվանելով «հոգին սատանային վաճառած», «շան տղա»: Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասել էր, որ Կոչուբաևին ձերբակալել են դիմակավորված անձինք կոպտությամբ՝ «ֆաշիստական ձևով»:

Չանդրադառնալով կոնկրետ գործով կալանքի կիրառման իրավաչափության հարցին` Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:

Պաշտպանի գրասենյակը սկսել է հարցի քննարկումը, ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացնում քրեակատարողական հիմնարկ՝ փաստաբանին տեսակցելու և վերջինիս հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+