«Ֆաշիստական ոճով» ձերբակալել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Շենգավիթի դատարանում «Սրբազան պայքարի» գործով դատական նիստից հետո մեքենաներով իջնում էին Արշակունյաց պողոտայով, երբ նկատել են, որ դիմակավորված անձինք ինչ-որ մեկին մեքենայից իջեցնում են։
«Շատ կոշտ ձևով, ֆաշիստական ոճով, դիմակավորված, մարդուն իջեցրին, նստեցրին իրենց ավտոմեքենան։ Ճանապարհով հետ եկանք, տեսանք, որ մեքենան, որից իջեցրել էին ձերբակալված անձին, պատուհանները բաց կանգնած է։ Համարներից իմացանք, որ Կոչուբաևի ավտոմեքենան է»,- պատմել է նա։
Մելիքյանը հավելել է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 17։50-ին, ու մեկ ժամ անց ոչ մի տեղեկություն չունեն փաստաբանից։




































