Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:48

Փի Դիդին դատապարտվեց չորս տարի և երկու ամիս ազատազրկման

Փի Դիդին դատապարտվեց չորս տարի և երկու ամիս ազատազրկման

Ռեփեր և երաժշտական ​​պրոդյուսեր Փի Դիդին (իսկական անունը՝ Շոն Քոմբս-AT) դատապարտվել է չորս տարի և երկու ամիս ազատազրկման՝ մարմնավաճառությանն օժանդակելու համար, հայտնում է Forbes-ը։

ԱՄՆ դաշնային դատավոր Արուն Սուբրամանյանը նաև 500 000 դոլար տուգանք է նշանակել։

Հուլիսին ատենակալների պալատը Դիդիին մեղավոր էր ճանաչել մարդկանց մարմնավաճառությամբ զբաղվելու համար տեղափոխելու մեջ։ Նրան, ընդհանուր առմամբ, մեղադրանք էր առաջադրվել հինգ դրվագով։ Ատենակալների պալատը Դիդիին անմեղ էր ճանաչել շորթման դավադրության մեկ դրվագով և սեռական թրաֆիքինգի երկու դրվագով։

Պրոդյուսերի փաստաբանները դատարանին խնդրել էին նրան դատապարտել ոչ ավելի, քան 14 ամիս ազատազրկման, ինչը հավասար կլիներ Բրուքլինի կալանավայրում Դիդիի անցկացրած ժամանակին։ Մեղադրողները, սակայն, պահանջել էին 11 տարի ազատազրկում և 500 000 դոլար տուգանք՝ նշելով, որ «հանցագործությունների համար պատիժը պետք է հաշվի առնի, թե ինչպես է նա դրանք կատարել»։

Որոշման հրապարակումից առաջ դատավոր Սուբրամանյանին ուղղված նամակում Դիդին նշել էր, որ ինքը «լիակատար պատասխանատվություն» է կրում իր գործողությունների համար, ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել է, և խնդրում է մեղմ դատավճիռ կայացնել։

Քոմբսը ձերբակալվել էր անցյալ տարվա սեպտեմբերին՝ Նյու Յորքում։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ տասնամյակից ավելի ղեկավարել է «սեռական հանցագործությունների կայսրություն» և «հետևողականորեն և համատարած կերպով բռնության է ենթարկել մարդկանց»։ Հետագայում քննիչներն ընդլայնել էին ռեփերի դեմ մեղադրանքները՝ ընդգրկելով ավելի երկար ժամանակահատված՝ 2004-ից մինչև 2024 թվականը։

2024-ի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Դիդիին սպառնում է ավելի քան 100 նոր հայց սեռական բռնության և շահագործման վերաբերյալ: 25 անձ, ովքեր, ամենայն հավանականությամբ, դատական հայց կներկայացնեն, ենթադրյալ հանցագործությունների պահին անչափահաս էին: Զոհերից ամենաերիտասարդը 9-ամյա տղա է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+