Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:23

Թոշակառուն ինքն իր ձեռքով կբարձրացնի կենսաթոշակը՝ 50 հազարից 60 հազարի․ Թորոսյան

Թոշակառուն ինքն իր ձեռքով կբարձրացնի կենսաթոշակը՝ 50 հազարից 60 հազարի․ Թորոսյան

Կառավարությունը հունվարի 1-ից կենսաթոշակների և նպաստների հետվճարի սահմանաչափը 12%-ից կդարձնի 20%-ի, իսկ առավելագույն թիվը 6 հազար դրամից կբարձրացնի 10 հազար դրամի, կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։

«Եթե, օրինակ, հաշվենք 50 հազար դրամի վրա, ապա թոշակառուն իր  ձեռքով այն կարող է դարձնել 60 հազար՝ կատարելով անկանխիկ առևտուր իր կարիքների համար։ Սա շատ կարևոր գործիք է նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի այլ քաղաքականություններն առաջ տանելու համար, երբ մենք անդադար խոսում ենք, որ կանխիկ առևտրի ժամանակ չեն տպվում կտրոններ, որոնք գեներացնում են հարկեր, որոնցից էլ վճարվում են կենսաթոշակները»,- պարզաբանել է նախարարը։

Լրագրողի դիտարկմանը, թե մարզերում անկանխիկ եղանակով առևտուր անող թոշակառուները քիչ են, հետևաբար՝ կարգավորումը վերաբերում է ոչ բոլոր քաղաքացիներին, Թորոսյանը պատասխանել է, որ հնարավոր է՝ լինեն որոշ փոքր գյուղական համայնքեր, որտեղ կարող են անկանխիկ առևտրի հնարավորություններ չլինել, բայց մյուս տեղերում հնարավորությունն առկա է։

«Այս պահին ունենք 350 հազար կենսաթոշակառու և նպաստառու, որոնք բարեհաջող կերպով օգտվում են այս ծրագրից և, հետևաբար, մնացած բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները նույնպես կարող են օգտվել այս հնարավորությունից, դա իրենց ձեռքերում է»,- նշել է նա։

Կառավարությունը կենսաթոշակառուների՝ անկանխիկ առևտրի «քեշբեքի» չափը 2024-ի ամռանը 5000-ից դարձրել էր 6000 դրամ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+