Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:01

Մերձավանում կատարված սպանության վարույթով ձերբակալվածը կալանավորվել է, 2-րդ կասկածյալը` ձերբակալվել․ ՔԿ

Մերձավանում կատարված սպանության վարույթով ձերբակալվածը կալանավորվել է, 2-րդ կասկածյալը` ձերբակալվել․ ՔԿ

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ձերբակալվածի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը, հայտնում է Քննչական կոմիտեն։

ՔԿ-ից հավելել են, որ կալանավորվածի (Նարեկ Օհանյան-AT) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով:

Նախաքննական մարմնից նաև տեղեկացրել են, որ պարզվել և բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած խմբի մյուս անդամի ինքնությունը, որը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

«Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը»,- հավելել են ՔԿ-ից։

Գերատեսչությունից տեղեկացրել են, որ երկրորդ անձի՝ ձերբակալվածի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ սպանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով -խմբ․), 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, առավելգույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․):

ՔԿ-ից մանրամասնել են, որ քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է նաև մարզասրահի այցեքարտ և պարզվել է, որ այցեքարտը պատկանում է սպանություն կատարած անձին:

Ավելի ուշ լրագրող Լիա Սարգսյանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ երկրորդ կասկածյալն «Օհանյանի ընկերն է՝ Մերձավանի 20-ամյա բնակիչ Գևորգ Հարությունյանը»։

«Իրավապահները հակված են այն վարկածին, որ Օհանյանն սպանությունն օժանդակողն է, իսկ Հարությունյանը կատարողը»,- հավելել է լրագրողը։

Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել, սեպտեմբերի 27-ին հայտնել էր գործը բացահայտելու մասին։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ձերբակալվածն Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը և Մերձավանի նախկին համանքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին։

2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+