Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:33

Էրդողանն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հարցով համատեղ քայլերը

Էրդողանն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հարցով համատեղ քայլերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի հարցով հնարավոր համատեղ քայլերը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը: Առաջնորդների հանդիպումը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը Վաշինգտոնում:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել է, թե ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել հակամարտության կարգավորման համար (Ուկրաինայում- խմբ.)», — հայտարարել է Ֆիդանը շաբաթ օրը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում։

Թրամփը և Էրդողանը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցեր, ներառյալ՝ Սիրիայի և Գազայի հատվածի իրավիճակը։

Ֆիդանը հայտնել է, որ երկու նախագահները պայմանավորվել են խորացնել ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը։ Նա հանդիպումը գնահատել է «կառուցողական և դրական»։

Սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում տեղի էին ունեցել Էրդողանի և Թրամփի  բանակցությունները։ Թրամփը հայտնել էր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու և F-35 կործանիչների վաճառքի հարցը քննարկելու պատրաստակամության մասին։ Դրա դիմաց Վաշինգտոնն ակնկալում է, որ Անկարան կդադարի ռուսական նավթ գնել։

Անկարան և Վաշինգտոնը խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր էին ստորագրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+