Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:36

«Բանակը դավաճանված է», «Ճիշտ է»․ հարցում՝ ԶՈւ-ն անվտանգային վերջին գործիք լինելու Փաշինյանի հայտարարության մասին

«Բանակը դավաճանված է», «Ճիշտ է»․ հարցում՝ ԶՈւ-ն անվտանգային վերջին գործիք լինելու Փաշինյանի հայտարարության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին հայտարարել է, որ բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջին գործիքը։ Այսպես է Փաշինյանն արձագանքել հարցին, թե ինչպե՞ս են ՀՀ անվտանգության պարամետրերի վերաբերյալ պատկերացումների մեջ էական հանգամանքներ փոխվել:

Նրա խոսքով՝ հարկավոր է արձանագրել և ձևակերպել, թե ի՞նչ նկատի ունենք անվտանգություն ասելով, ո՞ւմ և ինչի՞ անվտանգությունը նկատի ունենք, և ի՞նչ պարամետրերով է այն արտահայտվում:

«Երբ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն։ Բանակը նույնիսկ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը պետք է չլինի, բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջին գործիքը։ Մենք չենք էլ նկատել, թե ինչ բեռ ենք դրել մեր զինվորի ուսերին»,- ասել է նա։ 

Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ըստ իրենց՝ ո՞րն է Հայաստանի թիվ մեկ անվտանգության գործիքը, ո՞ր տեղում պետք է լինի բանակը, և արդյոք համամի՞տ են վարչապետի խոսքերի հետ, որ երբ երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն չունես անվտանգություն։

Հարցվածների մեծամասնությունը չի կիսում Փաշինյանի տեսակետը, նրանք ասել են, որ Հայաստանի թիվ մեկ անվտանգության գործիքը բանակն է։ 

«Ամբողջ աշխարհում նորմալ երկրներն ունենում են հզոր բանակ, կայուն տնտեսություն, նորմալ էկոնոմիկա, զարգացած աշխատանք, որ հզորացնեն բանակը, հիմա որ Ալիևը հարձակվի, ո՞վ պետք է պաշտպանի, բա ինչի՞ են ասում Պաշտպանության բանակ։ Փաշինյանը քիչ է հասկանում, մենք շատ ենք պահանջում»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Հարցման մեկ այլ մասնակցի խոսքով՝ Հայաստանի բանակը «դավաճանված է», այդ իսկ պատճառով էլ երկիրը հիմա նորմալ բանակ չունի:

«Այս դավաճանության պայմաններում մեր բանակը բանակ չէ։ Ոչ մի զինվոր չի գնա պաշտպանի։ Մեր ինքնությունը մեր միջից հանվում է, բանակ չկա արդեն։ Միայն փախուստը կլինի անվտանգության գործիք»,- նշել է նա։

Մեկ այլ մասնակցի կարծիքով՝ անվտանգության ամենակարևոր ցուցանիշը խաղաղությունն է, որը պետք է անպայման հաստատվի հարևանների հետ։

«Պետք է հարևանների հետ բարեկամություն հաստատենք, որպեսզի խաղաղություն լինի։ Դուք հարևաններ ունեք ձեր շենքում, չե՞ք աշխատում նրանց հետ լավ հարաբերություններ ունենալ»,- ասել է նա։

Ճշտող հարցին՝ արդյոք կցանկանա՞ր ունենալ ադրբեջանցի ընկերներ, քաղաքացին պատասխանել է․ «Այսինքն՝ դուք չունե՞ք այլազգի ընկերուհիներ»։

Հարցման մեկ այլ մասնակից էլ նշել է, որ դեմ չէ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, քանի որ ըստ նրա՝ հայերն ու ադրբեջանցիները նմանություն ունեն։ 

«Իրենք էլ ունեն պատմություն։ Ադրբեջանցիներն ավելի մարդկային են, քան մյուս ազգերը»,- ասել է նա։ 

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+