Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:10

Իրանցի պաշտոնյան քննադատել է Ադրբեջանում գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը

Իրանցի պաշտոնյան քննադատել է Ադրբեջանում գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խստորեն դատապարտել է Ադրբեջանում իսրայելական ռաբինների գագաթնաժողով անցկացնելու մասին տեղեկությունները՝ այդ քայլը որակելով աննախադեպ և «հակաիսլամական», հայտնում է Mehr գործակալությունը:

Սոցցանցերում տարածված հաղորդագրության մեջ Վելայաթին զարմանք և ափսոսանք է հայտնել՝ նշելով, թե հույս ունի, որ լուրը ճիշտ չէ։

«Սա առաջին անգամն է, որ Ադրբեջանի կառավարությունը նման խախտում է թույլ տալիս, ինչը խաթարում է ինչպես իսլամը, այնպես էլ շիականության համաշխարհային հեղինակությունը»,- հայտարարել է նա։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան զգուշացրել է, որ համաժողովի նպատակն, ամենայն հավանականությամբ, կարող է լինել այսպես կոչված՝ «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնումը և Ադրբեջանի ներքաշումն այդ գործընթացի մեջ։

Վելայաթին նաև հարցականի տակ է դրել Բաքվի համագործակցությունն Իսրայելի հետ՝ մատնանշելով «իսրայելական ռեժիմի թշնամական գործողությունները մահմեդական երկրների դեմ»։

Ադրբեջանի Իսրայելի նորանշանակ դեսպան Ռոնեն Կրաուսն օգոստոսին հայտարարել էր, որ Թել Ավիվի ռազմական համագործակցությունը Բաքվի հետ բարձր մակարդակի վրա է և զարգանում է: 


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+