Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են, որ Հայաստանում մենինգիտից մահվան դեպք է գրանցվել։
Նշվում է, որ սեպտեմբերի 9-ին Վայոց ձորի մարզի բնակիչը «մենինգիտ, մենինգոկոկցեմիա» ախտորոշմամբ, ծանր վիճակում հոսպիտալացվել է, սակայն հաջորդ օրը մահացել է։
Նշվում է, որ մենինգոկոկային վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Վարակի ախտանշաններից են՝ բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, սրտխառնոց, փսխում, թուլություն, քնկոտություն, ցնցում, մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







