Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:37

Վարչապետը դժգոհ է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից․ ԶԼՄ

Վարչապետը դժգոհ է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից․ ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ արդարադատության բարդ և առանցքային ոլորտում բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել, սակայն մինչև նախարար նշանակելը Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում ևս ապօրինի գույքի բռնագանձման գործեր համակարգելիս մեծ միջոցներ են ծախսվել՝ առանց իրական արդյունքների։

Թերթը նշել է, որ Գալյանը պարբերաբար լեզվակռվի մեջ է մտնում լրագրողների հետ, «անհավասարակշիռ է», ինչպես նաև նրա անձնական կյանքն է քննարկման առարկա դարձել։

Լրատվականի տեղեկությամբ՝ ներքին քննարկումների ժամանակ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իրենցից ակնկալում է խաղաղություն և «ներքին առողջացում»։

Նա պարզաբանել է, որ «վերջինի հարցը մնում է խնդրահարույց՝ ժողովուրդը տեսնում, լսում է պաշտոնյաների սրընթաց հարստացման, չարաշահումների, նոր օլիգարխների մասին, մամուլում տասնյակ հրապարակումներ կան ոմանց կոռուպցիոն գործարքների, կասկածելի կապերի մասին»։

«Եթե մինչև վերջերս խոսվում էր, որ առաջին զոհը լինելու է (Երևանի քաղաքապետ-AT) Տիգրան Ավինյանը, ապա հիմա նրա մասին զգուշորեն են խոսում, ասում են՝ Ավինյանը հասկացրել է, որ իրեն ձեռք տալը չեն մարսի»,- շեշտել է թերթը։

MPG/Gallup International Association-ի կողմից օգոստոսին անցկացված հարցման համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների միայն 17,3%-ն է հայտնել իր պատրաստակամությունը քվեարկելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+