Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:11

Բաքվում պահվող հայ գերիների շրջանում արձանագրվել են ինքնասպանության փորձեր. Սիրանուշ Սահակյան

Բաքվում պահվող հայ գերիների շրջանում արձանագրվել են ինքնասպանության փորձեր. Սիրանուշ Սահակյան

Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում ինքնասպանության փորձերի դեպքեր են գրանցվել, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ նման տեղեկատվություն ստացվել է հարազատներից, որոնց հետ բանտարկյալները վերջերս կարողացել են կապվել հեռախոսով։ Սահակյանը պարզաբանել է, որ ինքնասպանության փորձերը կատարել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, այլ ուրիշ գերիներ։ Նրանց անունները չեն հրապարակվում։

Իրավապաշտպանը միջադեպերը կապել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) այցելությունների դադարեցման հետ, որոնցից վերջինը տեղի էր ունեցել հունիսին։ Ադրբեջանի իշխանությունների «խնդրանքով»՝ կազմակերպությունը սեպտեմբերի 3-ին ամբողջությամբ դադարեցրել էր իր գործունեությունը Բաքվում։

Սահակյանն ընդգծել է, որ հայ գերիները մոտ երկու ամիս է՝ գտնվում են լիակատար մեկուսացման մեջ, և միջազգային որևէ անկախ կազմակերպության թույլ չի տրվել նրանց տեսնել։ Իրավապաշտպանը պարզաբանել է, որ նրանց պահման պայմանների, ֆիզիկական և հոգեբանական վիճակի մասին որևէ տեղեկություն չկա։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել էր, որ Անահիտ Մանասյանը քննարկել է հայ գերիների իրավունքները Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ։

Կողմերը քննարկել են նաև անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ նախաձեռնություններ։

Հուլիսի 30-ին ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության հաղորդակցության և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ին հայտնել էր, որ ԿԽՄԿ-ն չի կարողանում այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ 

2025 թվականի սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում գործունեությունը կդադարեցնի նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակը։ Վերջին ամիսներին մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, Transparency International-ը և այլն, ավարտել էին իրենց գործունեությունն Ադրբեջանում։

Տեղական իշխանությունները սա բացատրում են «հումանիտար կարիքների կրճատմամբ և ավելի մեծ ինքնուրույնության ձգտմամբ»՝ պնդելով, որ այդ կազմակերպությունների ռեսուրսները կարող են օգտագործվել ավելի կարիքավոր տարածաշրջաններում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+