Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:37

Հայաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերություն հաստատելու համաձայնություն են ձեռք բերել

Հայաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերություն հաստատելու համաձայնություն են ձեռք բերել

Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվել է ռազմավարական գործընկերություն, ինչի մասին Թիենծին քաղաքում ընդունվել է համատեղ հայտարարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքում, տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։

Ծինփինը նշել է, որ երկկողմ փոխգործակցությունը կայուն զարգացում է ապրում: Նա շեշտել է, որ ՉԺՀ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Միաժամանակ, ՉԺՀ նախագահը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը կարող է շաղկապվել նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որին Երևանը պաշտոնապես միացել է։

Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է չինական ընկերությունների կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմամբ: ՀՀ վարչապետը վերահաստատել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը։

Ավելի ուշ ՀՀ կառավարությունը հրապարակել է ռազմավարական գործընկերության մասին Հայաստանի և Չինաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, որով կողմերը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Կողմերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերում համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Համատեղ հայտարարությամբ Չինաստանն աջակցում է Հայաստանի անկախությանը, խաղաղության օրակարգին։ Նվում է, որ կողմերը պատրաստ են զարգացնել «բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և անվտանգության ոլորտում համագործակցություն»։ Նշվում է նաև, որ կողմերը պաշտպանում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և բազմաբևեռ աշխարհի ձևավորումը։

Տնտեսություն և ներդրումներ ենթաբաժնում կողմերն ընդգծել են առևտրի աճը, և հայկական ապրանքների մուտքը չինական շուկա, իսկ Չինաստանը ՀՀ ենթակառուցվածքներում, էներգետիկայում, ՏՏ-ում, գյուղատնտեսությունում ներդրումների պատրաստակամություն է հայտնել։ ՏՏ, նորարարության և արհեստական բանականության, լեզվի ուսուցման զարգացման  ուղղություններում նույնպես համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել։

Կողմերը նշել են նաև զբոսաշրջության խթանման մասին՝ առանց վիզայի ռեժիմի, ուղիղ չվերթերով։

Օգոստոսի 28-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Չինաստանի հետ ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2025-ի առաջին չորս ամիսներին կազմել էր 58%։

Հոդվածը թարմացվել է 11։26-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+