Գազա քաղաքի զանգվածային տարհանման ժամանակ մարդկանց ապահով պահելն անհնար կլինի, նախազգուշացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչը, հաղորդում է Daily star-ը:
Նա նշել է, որ տարհանումը կհանգեցնի զանգվածային տեղահանման, որը Գազայի թերակղզու որևէ այլ տարածք չի կարող ընդունել:
Իսրայելը Գազայի բնակիչներին կոչ է արել տեղափոխվել թերակղզու հարավ։
Սպոլյարիչը շեշտել է, որ Գազայի շատ բնակիչներ չեն կարողանա կատարել տարհանման հրահանգները, քանի որ քաղցած են, հիվանդ կամ վիրավոր։
Իսրայելն օգոստոսի 28-ին դադարեցրել էր մարտավարական հրադադարը՝ Գազա քաղաքը հայտարարելով վտանգավոր մարտական գոտի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







