Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:07

Ձերբակալվել է Մոսկվայի սատիրայի թատրոնի նախկին տնօրեն Աղաևը

Ձերբակալվել է Մոսկվայի սատիրայի թատրոնի նախկին տնօրեն Աղաևը

Մոսկվայի ակադեմիական երգիծական թատրոնի նախկին տնօրեն Մամեդալի Աղաևը ձերբակալվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ 2018 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աղաևին շնորհել էր Բարեկամության շքանշան՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշակութային կապերի ամրապնդման համար։

Քննիչների տվյալներով՝ Աղաևը խարդախությամբ յուրացրել է քաղաքային բյուջե մուտքագրվող գումարներ՝ գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և կեղծ պայմանագրեր կնքել թատրոնի հետ՝ իբրև թե ստեղծելով ներկայացման սցենարներ։ Իրականում՝ ներկայացումներ չեն բեմադրվել։ Ըստ մեղադրանքի՝ նա բյուջեին պատճառել է ավելի քան 20 մլն ռուբլի վնաս։

Օգոստոսի 18-ին ձերբակալվել էր Վորոնեժի ադրբեջանական սփյուռքի ղեկավար և քաղաքի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը, օգոստոսի 2-ին՝ Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին։

Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալությունները տեղի են ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման ֆոնին, որն սկսվել էր 2024 թվականի դեկտեմբերին՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ Հարաբերությունների նոր սրացումն սկսվել էր, երբ 2025 թվականի հուլիսին ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել մի խումբ ադրբեջանցիների, ովքեր ձերբակալվել էին Եկատերինբուրգում անցկացված ռեյդի ընթացքում, որի հետևանքով երկու մարդ մահացել էր։

Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Հուլիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել, կողմերը հետ էին կանչել դեսպաններին, չեղարկել մշակութային և խորհրդարանական միջոցառումները, ինչպես նաև հղել դիվանագիտական բողոքի նոտաներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+