Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:11

Թուրքիան Ադրբեջանին կապող երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին

Թուրքիան Ադրբեջանին կապող երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին

Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նա նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի շահագործման հանձնման դեպքում Պեկինից մինչև Լոնդոն ձգվող արևելք-արևմուտք գիծը կգործի ավելի արդյունավետ»։

Նախարարը հավելել է, որ նախագծի համար ապահովվել է 2,4 մլրդ եվրո արտաքին ֆինանսավորում, իսկ 224 կիլոմետրանոց երկկողմանի գիծը կէլեկտրիֆիկացվի, և ճանապարհային նշաններ կտեղադրվեն: Նախատեսվում է, որ գիծը կունենա տարեկան 5,5 մլն ուղևոր և 15 մլն տոննա բեռ:

Մայիսին Ուրալօղլուն հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը նախատեսվում է իրականացնել «առաջիկա 3-4 տարիների ընթացքում»։

Փորձագետները նշում են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարող է փոխել տարածաշրջանում տարանցիկ փոխադրումների հավասարակշռությունը։ Վրաստանը ավանդաբար եկամուտ է ստանում իր Բաթումի և Փոթի նավահանգիստներով բեռնափոխադրումների տարանցումից, ինչպես նաև Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղուց։ 2024 թվականին, օրինակ, Կուլևիի տերմինալը տեղափոխել է 2,5 մլն տոննա բեռ, որից 1,55 մլն տոննան բաժին է ընկել տարանցմանը։ Սակայն նոր երթուղին կարող է այդ հոսքերի մի մասը վերաուղղել՝ շրջանցելով վրացական տարածքը, նկատում են վրացական ԶԼՄ-ները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+