Օգոստոսի 21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Կենտրոնից հավելել են, որ Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում և Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում ցերեկը սպասվում է 35-37 աստիճան, երեկոյան՝ 27-29 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 27-31 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-30, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 26-29 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-34 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-30, նախալեռնային շրջաններում՝ 32-36 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-35, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 35-37 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 27-30, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 34-37 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 22-26, նախալեռնային շրջաններում՝ 26-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 30 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







