Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով կան մեկ զոհ և մեկ վիրավոր, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ծառայության հաղորդմամբ՝ դեպքի մասին ահազանգը Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է օգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին։
Նշվում է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը: Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






