Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան զոհ և տուժածներ, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 17։09-ին։ Ըստ գերատեսչության՝ ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում բախվել են Mercedes-Benz և Toyota մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Mercedes-Benz-ի ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






