Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:15

Հեծանիվ վարկով. Կառավարությունը հաստատեց առողջ ապրելակերպի միջոցառման իրականացման կարգը

Հեծանիվ վարկով. Կառավարությունը հաստատեց առողջ ապրելակերպի միջոցառման իրականացման կարգը

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 14-ի նիստում հաստատել է «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը»։ Կարգով սահմանվում են միջոցառման շահառուներին ներկայացվող պահանջները, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընթացակարգը, աջակցության դադարեցման հիմքերը և աջակցության դադարեցման պահի դրությամբ արդեն տրամադրված գումարի տնօրինման կարգը։

Սահմանվում են նաև առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ներկայացվող հաշվետվությունների պահանջները։

Միջոցառման շահառուն կարող են լինել հեծանիվ գնելու նպատակով վարկ ստացող այն անձինք, ովքեր սովորում կամ աշխատում են Հայաստանի տարածքում գործող պետական կամ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները։ Վարկը կարող է ներառել նաև հեծանվային պարագաների՝ սաղավարտի, ծնկապաշտպանների և ձեռնոցների ձեռքբերումը։

Ֆինանսական կազմակերպությունները նախարարությանը կտրամադրեն սուբսիդավորման հայտեր, իսկ նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում կստուգի դրանց համապատասխանությունը և կփոխանցի սուբսիդավորման գումարները հատուկ հաշվին։ Վարկի սպասարկման վճարներ, միջնորդավճարներ և այլ հավելյալ վճարներ չեն գանձվի։

Ծրագիրը նախատեսում է, որ մեկ շահառուի համար կսուբսիդավորվի միայն մեկ վարկի տոկոսադրույքը։ Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկի մայր գումարի և չսուբսիդավորվող մասի մարումների հիման վրա։

Միջոցառման նպատակն է խթանել հեծանիվների օգտագործումը որպես երթևեկության միջոց, բարձրացնել հանրության ֆիզիկական ակտիվությունը և նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը։ Ծրագիրը նաև հնարավորություն կստեղծի հեծանիվների ներմուծման և տեխնիկական սպասարկման ոլորտի աշխուժացման համար։

2025 թվականի համար ծրագրի իրականացման ծախսերը կկազմեն 11,3 միլիոն դրամ, որոնք կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հատկացումների շրջանակում։ Անհրաժեշտ միջոցները կներառվեն նաև 2026 թվականի բյուջետային հայտի նախագծում։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։

Կառավարությունը մարտին հաստատել էր հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը: Այն ժամանակ հաղորդվել էր, որ օժանդակությունը կտրամադրվի հեծանիվի ձեռքբերման նպատակային վարկերի համար՝ պետության կողմից տոկոսադրույքի փոխհատուցման ձևով. վարկի առավելագույն չափը՝ 300 հազար ՀՀ դրամ: Ակնկալվում է, որ 2025 թվականին ծրագրից կօգտվի 500 շահառու:

Երևանի քաղաքապետարանից Armenia Today-ին փոխանցել էին, որ ներկայիս աշխատանքային ծրագրերում հեծանվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործող ծրագրեր չկան, սակայն միջազգային գործընկերների հետ քննարկվում է հեծանվային ուղիներ կազմակերպելու հարցը, իսկ ՏԿԵՆ-ից հավելել էին, որ նախարարությունը պատրաստ է համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ նման ծրագրերի նպատակահարմարությունն ուսումնասիրելու ուղղությամբ:

Կարդացեք նաև՝

Հեծանվային ենթակառուցվածքները ՀՀ-ում. քաղաքապետարանը և ՏԿԵՆ-ը՝ հնարավոր ծրագրերի մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+