Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:16

ՀՀ ԱԳ փոխնախարարը վաղը կայցելի Թեհրան․ Բաղայի

ՀՀ ԱԳ փոխնախարարը վաղը կայցելի Թեհրան․ Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ ՀՀ ԱԳ փոխնախարարը վաղը կայցելի Թեհրան, գրել է ISNA գործակալությունը։

Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրին՝ Բաղային ասել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը կարող է կարևոր հանգրվան լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

«Մենք սերտ կապի մեջ ենք եղել և շարունակում ենք մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի հարևան երկրների հետ։ Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ և մեծ նշանակություն ենք տալիս բարիդրացիության և փոխադարձ շահերի վրա հիմնված բարեկամական հարաբերություններին»,- ասել է նա։

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ երկար ժամանակ բանակցություններ են վարում Հայաստանի հետ։

«Այսօր և վաղը բարձր մակարդակի խորհրդակցություններ կանցկացվեն իրանցի և հայ պաշտոնյաների միջև՝ զարգացումների մասին ավելի ճշգրիտ տեղեկանալու և, հնարավոր է, մեր մտահոգություններն ու անհանգստությունները նրանց հետ կիսվելու համար»,- ասել է նա։

Այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Փեզեշքիանը նախօրեին հայտարարել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի պահանջները, որոնք համաձայնեցվել են հարևան Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ ողջունել էր «Խաղաղության ձգտման և Սյունիքի ճանապարհի» մասին հռչակագրի տեքստի համաձայնեցումը, որը ստորագրվել է օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են խաղաղության ցանկության մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+