ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահի հետ քննարկել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ԱՄՆ առաջարկվող նախագծի (TRIPP՝ «Trump’s Route for International Peace and Prosperity») շրջանակներում Սյունիքով անցնող ճանապարհի ապաշրջափակման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում շեշտադրել է այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։
«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդուղիները գործելու են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա»,- ասվում է գրառման մեջ։
Խոսնակը նշել է, որ վարչապետն Իրանի նախագահին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների մասին օբյեկտիվ գնահատականներով հանդես գալու համար և ընդգծել Իրանի նախագահի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կարևորությունը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի պահանջները, որոնք համաձայնեցվել են հարևան Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ ողջունել էր «Խաղաղության ձգտման և Սյունիքի ճանապարհի» մասին հռչակագրի տեքստի համաձայնեցումը, որը ստորագրվել է օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են խաղաղության ցանկության մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







