Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:12

Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ Անկարան փոխադարձությամբ կպատասխանի Երևանի բարի կամքին և կբացի սահմանը

Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ Անկարան փոխադարձությամբ կպատասխանի Երևանի բարի կամքին և կբացի սահմանը

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ Անկարան փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանի կառավարության բարի կամքին՝ բացելով հայ-թուրքական սահմանը և հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։ Կոստանյանն այս մասին խոսել է թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում:

«Մենք կարող ենք հասնել ևս մեկ շատ կարևոր փուլի մեր տարածաշրջանի կայունության և տնտեսական բարեկեցության համար, ինչը կնշանակի, որ կկարողանանք բացել Հայաստանի և Թուրքիայի սահմանը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ»,- հավելել է նա։

Կոստանյանը պատմական է որակել վաշինգտոնյան հռչակագիրը՝ որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շրջադարձային կետ, որը միևնույն ժամանակ, ըստ նրա, կարող է կարևոր հանգրվան ստեղծել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։

Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են խաղաղության ցանկության մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո: Հայտարարվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության սահմանափակումների վերացման մասին:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը հայկական կողմից Ռուբեն Ռուբինյանն է, որը Քըլըչի հետ պաշտոնական հանդիպումներ է ունեցել։ 2024-ին կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար, բայց Ռուբինյանը հայտարարել էր, որ այդ հարցում թուրքական կողմից առաջընթաց չկա։ 6-րդը տեղի էր ունեցել 2025-ի ապրիլին՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում, ուր կողմերը քննարկել էին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+