«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կալանավայրից ուղերձ է հղել AREVOD երաժշտական փառատոնի մասնակիցներին, որն անցկացվել է օգոստոսի 9-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։
«Ապագայի հանդեպ տրամադրվում ենք դրական։ Մեծ հույսերով ենք զինվում և շարունակում ենք ուրախանալ կյանքով, զարգացնել մշակույթը, որովհետև ապագան ձեր նման տաղանդավոր երիտասարդների մեջ է։ Ապրե՛ք դուք»,- իր ուղերձում նշել է Կարապետյանը։
Փառատոնի կազմակերպիչները հավելել են, որ AREVOD-ի անցկացումն անհնար կլիներ առանց «Տաշիրի» և Կարապետյանի։
AREVOD-ն անցկացվել է օգոստոսի 9-10-ը։ Փառատոնին ելույթ են ունեցել միջազգային ու հայաստանյան կատարողներ, ինչպիսիք են «Ռեինկարնացիա», Hogh, Socko, Katil, 3.33-ը խմբերը, ինչպես նաև Մեգգի Գոգիթիձեն, D’Litte-ը, Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանը, Jinj-ն և ուրիշներ։ Փառատոնի ընթացքում գործել են ժամանցի գոտիներ, անցկացվել են վարպետաց դասեր, ֆլեշմոբեր։
ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



