Օգոստոսի 10-ին` ժամը 15:47-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք 2,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ, երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ է, հավելել են ՆԳՆ-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






