Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:14

Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել սահմանային լարվածությունը կարգավորելու հարցում

Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել սահմանային լարվածությունը կարգավորելու հարցում

Թաիլանդի և Կամբոջայի ներկայացուցիչները համաձայնության են եկել սահմանին լարվածությունը կարգավորելու վերաբերյալ։ Բանակցությունները տեղի են ունեցել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում, հայտնել է ТАСС-ը։

«Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանին իրավիճակի կարգավորման հանձնաժողովի նիստն ավարտվել է։ Կողմերը համաձայնության են եկել հրադադարի պահպանման վերաբերյալ 13 կետից բաղկացած համաձայնագրի շուրջ, երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են սահմանին լարվածության կարգավորմանը և սահմանային գոտում խաղաղության վերականգնմանն ուղղված արձանագրություններ», — ասվում է Թաիլանդի կառավարության X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ կողմերը համաձայնել են լիովին պահպանել հրադադարը սահմանի ողջ երկարությամբ։ Նրանք հրաժարվել են օգտագործել որևէ տեսակի զենք և որոշել են պահպանել զորքերի ներկայիս տեղակայումը՝ առանց ավելացնելու դրանց թվաքանակը։

Թաիլանդը և Կամբոջան նաև պատրաստակամություն են հայտնել սահմանային գոտիներ ուղարկել Մալայզիայի գլխավորությամբ ԱՍԵԱՆ դիտորդական առաքելություն։ Առաքելության խնդիրն է վերահսկել համաձայնագրի պայմանների կատարումը։ Բացի դրանից՝ կողմերը համաձայնել են մեկ ամսվա ընթացքում անցկացնել սահմանին իրավիճակի կարգավորման հանձնաժողովի նոր նիստ։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի առավոտյան երկու երկրների զորքերի միջև Թաիլանդի և Կամբոջայի սահմանին սկսվեցին թեժ մարտեր։ Հուլիսի 28-ին երկրները համաձայնեցին հրադադարի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+