Վարդավառի օրը՝ հուլիսի 27-ին, ջրահեղձության երկու դեպք է գրանցվել, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դեպքերից մեկը տեղի է ունեցել Լոռու մարզում, մյուսը՝ Ազատի ջրամբարում՝ լողալու համար չնախատեսված վայրերում։
Նշվում է, որ նույն օրը Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայությունը 499 արձանագրություն է կազմել, որոնցից 66-ը` ջրային պարեկները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






