Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:22

Զգում էի իմ հանդեպ հարգանքի պակաս. Լևոն Արոնյանը՝ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու որոշման մասին

Զգում էի իմ հանդեպ հարգանքի պակաս. Լևոն Արոնյանը՝ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու որոշման մասին

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարել է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակում» ինքը նման հաջողության հասնել չէր կարող, քանի որ իր հանդեպ հարգանքը պակասել էր։ 

Երկար տարիներ Հայաստանը ներկայացրած գրոսմայստերը 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո: Արոնյանը հուլիսի 21-ին դարձել էր Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող:

«Զգում էի իմ հանդեպ հարգանքի պակաս, և դա ազդում է մարդու վրա։ Եթե զգում ես, որ այն վերաբերմունքը չկա, որին դու արժանի ես և որի համար միշտ պայքարել ես և եթե դու թույլ տաս, որ քեզ անարգեն, այլևս չես կարող քեզ հարգել։ Այդ պահին դա այն քայլն էր, որին պետք է գնայի, որ շարունակեի հաջողությունների հասնել շախմատում»,- «Ազատություն» ռադիոկայանին այսպես է մեկնաբանել հայ գրոսմայստերը հարցը, որ եթե շարունակեր մնալ Հայաստանում, արդյոք այսպիսի հնարավորություն կնձեռվե՞ր։

Նրա խոսքով՝ շախմատի ոլորտում Հայաստանն ունեցել է այնպիսի դիրքեր, ինչպիսին նույնիսկ Ռուսաստանն ու այլ երկրներ չեն ունեցել։ Սակայն, ըստ նրա, վերջին շրջանում ոլորտն սկսել են ղեկավարել մարդիկ, որոնք սկսում են շախմատը քաղաքականացնել, մինչդեռ ինքը երբեք ցանկություն չի ունեցել ներգրավվել քաղաքականության մեջ և հենց այդ պահին էլ որոշել է հեռանալ։

«Երբ բնագավառ գալիս են նոր մարդիկ, որոնք ասում են՝ այսօրվանից մենք պետք որոշենք՝ ինչպե՞ս է լինելու, ո՞վ է լինելու առաջատարը՝ դու մտնում ես մի իրավիճակ, որտեղ ոչ թե կարևորվում է այդ մարդու գիտելիքը, հաջողությունը, այլ կարողությունները՝ դառնալ ոչ թե շախմատիստ, այլ քաղաքական գործիչ»,- նշել է Արոնյանը:

Նա ասել է՝ իր նպատակն է, որ Հայաստանում շախմատը չվերանա, քանի որ դա Հայաստանի մշակութային մի մեծ մասնիկ է, և հայ շախմատիստները միշտ շատ ուժեղ դիրքեր են զբաղեցրել։

Խոսելով շախմատի զարգացմանն ուղղված ներկայիս կառավարության ծրագրերի մասին՝ հայ շախմատիստը նշել է, որ չի տեսնում ակտիվ քայլեր՝ բացթողումները վերացնելու համար և ընդգծել է, որ վերջին հինգ տարում ոլորտը շարունակական անկում է ապրում։

Արոնյանը նաև հայտնել է, որ չի պլանավորում վերադառնալ Հայաստան՝ ընդգծելով, որ իր համար այդ հարցը փակ է։ Միաժամանակ նա հայտնել է, որ պատրաստ է շարունակել աջակցել շախմատի զարգացմանը Հայաստանում։

«Ես չեմ պլանավորում։ Ես Հայաստանից չեմ հեռացել, որովհետև լավ կյանք եմ ցանկացել։ Ես Հայաստանից գնացել եմ՝ ցանկանալով օգտակար լինել իմ ազգին՝ շախմատ խաղալով։ Իմ հետ գալը և խաղալը Հայաստանի դրոշի ներքո լուրջ չի ընդունվի իմ կողմից և դա ինձ համար փակ էտապ է, բայց ես միշտ կաջակցեմ մեր շախմատիստներին և իմ նպատակներից մեկն է տեսնել հայ չեմպիոնների և հայ լավ շախմատային թիմի»,- եզրափակել է հայ գրոսմայստերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+