Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:50

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցությունները

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցությունները

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցություններն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, սակայն փոխադարձ հարգանքի հիման վրա, հայտնել է MEHR գործակալությունը։

Մամուլի ասուլիսում Մոհաջերանին ասել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը վերջերս աշխարհին է փոխանցել միջուկային բանակցությունների պատրաստակամության մասին իր ուղերձը տարբեր ուղիներով, այդ թվում՝ դիվանագիտական հանդիպումների և հարցազրույցների միջոցով։

Պարբերականի փոխանցմամբ՝ խոսնակը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է շարունակել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Թեհրանը չի համաձայնի բանակցել Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն պահպանի Իրանի կողմից ուրանը հարստացնելուց հրաժարվելու պայմանը։ Իրանցի պաշտոնյան նշել էր, որ իրենք դեմ չեն ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ առանց նախապայմանների։

Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների, եթե Թեհրանը փորձի վերսկսել միջուկային ծրագիրը:

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ն, իր հերթին, հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+