Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:22

Ադրբեջանցի գործարար Արաս Աղալարովի դեմ Ռուսաստանում հարկադիր կատարողական վարույթ է հարուցվել

Ադրբեջանցի գործարար Արաս Աղալարովի դեմ Ռուսաստանում հարկադիր կատարողական վարույթ է հարուցվել

Ռուսաստանի դատական կատարողների դաշնային ծառայությունը (ФССП) հարկադիր կատարողական վարույթ է հարուցել ադրբեջանցի գործարար Արաս (Արազ) Աղալարովի նկատմամբ։ Այս մասին, «Վեդոմոստի»-ի հաղորդմամբ, վկայում են ֆիզիկական անձանց պարտքերի ռեեստրում հրապարակված տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ վարույթն սկսվել էր հունիսի 26-ին, մինչդեռ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը համապատասխան կատարողական թերթիկն արդեն իսկ տրամադրել էր մայիսի 7-ին։ Մանրամասներ, թե որն է վարույթի հարուցման պատճառը, այս պահին հայտնի չեն:

Աղալարովը Crocus Group ընկերությունների խմբի սեփականատերն է։ 2020 թվականին 1,7 միլիարդ դոլար կարողությամբ նա զբաղեցրել էր 55-րդ տեղը Forbes-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմեններ» ցանկում։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն Եկատերինբուրգում միջադեպի կապակցությամբ բողոքի նոտա էր հանձնել Ռուսաստանին: Գերատեսչությունը հայտնել էր երկու հայրենակիցների զոհվելու և մյուսների լուրջ վիրավորվելու մասին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Բաքու այցի, ինչպես նաև Ռուսաստանի մասնակցությամբ մի շարք միջոցառումների չեղարկման մասին:

Հունիսի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ և ձերբակալություններ էին իրականացրել Sputnik Ադրբեջանի գրասենյակում: Գերատեսչությունից պնդել էին, որ ձերբակալված լրագրողներն «իրականում ՌԴ ԱԴԾ գործակալներ են և պարբերականում աշխատել են քողարկված», որից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին նոտա էր հանձնել՝ ռուս լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին ազատ արձակելու պահանջով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+