Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի երրորդ շրջան, հայտնում է Championat.com-ը։
Երկրորդ շրջանում 29-ամյա Խաչանովը հաղթել է աշխարհի 144-րդ ռակետ, ճապոնացի 22-ամյա Սինտարո Մոչիզուկին: Խաչանովի և Մոչիզուկիի հանդիպումը տևել է 3 ժամ, 43 րոպե:
«Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի Պորտուգալիայի ներկայացուցիչ Նունու Բորխեսի հետ։
«Ուիմբլդոն-2025»-ի առաջին շրջանի խաղում Խաչանովը հաղթել էր աշխարհի 88-րդ ռակետ, ամերիկացի Մակենզի Մակդոնալդին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







