Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:08

Հայկ Սարգսյանի՝ գումարի դիմաց կարճաժամկետ ծառայելու նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց

Հայկ Սարգսյանի՝ գումարի դիմաց կարճաժամկետ ծառայելու նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ գումարի դիմաց կարճաժամկետ ծառայելու նախագիծն 87 դեմ, 1 ձեռնպահ և զրո դեմ ձայներով չընդգրկվեց ԱԺ օրակարգ։ Սարգսյանը նույնպես դեմ քվեարկեց իր հեղինակած նախագծին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քվեարկությունից առաջ նշել էր, որ բանակի բարեփոխումն իշխանության առաջնահերթությունների շարքում է։

«Հաշվի առնելով նախագծի որոշ սահմանումներ, ձևակերպումներ, դրանց շուրջ քննարկումների ժամանակը՝ խմբակցությունը եկել է եզրահանգման, որ օրինագիծն այս տեսքով չենք կարող ընդունել»,- նշել է Կոնջորյանը։

Ընդդիմադիր «Հայաստան»ց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը շեշտել է, որ Պաշտպանության նախարարության որևէ առաջարկ չի ընդգրկվել նախագծում։

«Նախագիծն օրակարգ բերելով՝ հայտնվելու ենք խառնաշփոթի մեջ»,- հավելել է Մանուկյանը։

Մայիսի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել ՔՊ պատգամավորի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը նախագծի ընդունման դեպքում կլիներ 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։

Հունիսի 13-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել Սարգսյանի նախագծին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+