Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:13

Տնտեսվարողները նախընտրում են մնալ ստվերում, պետք է հարմարվել նոր ռեժիմին․ ՊԵԿ նախագահ

Տնտեսվարողները նախընտրում են մնալ ստվերում, պետք է հարմարվել նոր ռեժիմին․ ՊԵԿ նախագահ

Հիմնական խնդիրն այն է, որ տնտեսվարողներն անհանգստանում են փաստաթղթավորել իրենց կարողությունները, ավելի շատ նախընտրում են մնալ ստվերում և ավելի մեծ եկամուտ ստանալ անհավասար պայմաններում, լրագրողներին ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ մեկնաբանելով ՓՄՁ-ների բողոքները շրջանառության հարկի ավելացման շուրջ։

Ըստ կոմիտեի նախագահի՝ կառավարությունը նախ ընդառաջ քայլ է արել փարատելու տնտեսվարողների մտահոգությունները, ներդրել 6-ամսյա աջակցության ծրագիր, որպեսսզի հարկ վճարողներն իրենց հարկային պարտավորությունները նույն մակարդակում պահեն՝ մինչև իրենք կհարմարվեն փաստաթղթավորմանն ու նոր հաշվարկային ռեժիմին։ 

«Ես բաց ու թափանցիկ եմ գործել, անգամ իմ էլեկտրոնային հասցեն եմ տրամադրել, ասել եմ՝ հարգելի քաղաքացիներ, ասեք՝ տեսնենք ի՞նչն է խնդիրը։ Երբ քաղաքացիները թվերը ներկայացնում են, շատերը չեն հասկանում, որ իրականում՝ այս նույն հարկման պայմաններում իրենց հարկը կարող է նույնիսկ նվազել, իսկ բարձրացումների դեպքում՝ չնչին բարձրացումներ են»,- ասել է Հակոբյանը։

Պաշտոնյան նշել է, որ շրջանառության հարկի բարձրացումից հետո ՓՄՁ-ների քանակն աճել է։

«Այդ խոսակցությունները ևս այն մասին են, որ նրանք պետք է հարմարվեն նոր ռեժիմին»,- նշել է Հակոբյանը։

2024-ի մայիսի 2-ի նիստում կառավարությունը որոշել էր բարձրացնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը՝ գործող 5%-ի փոխարեն սահմանելով 10% սահմանաչափ։ Փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը չբարձրացնելու և օրենքը կասեցնելու պահանջով բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել հունվարի 13-ին, 23-ին, 27-ին, 30-ին և փետրվարի 5-ին։

Փետրվարի 7-ին խորհրդարանում տնտեսվարողների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումից հետո գործարարները հայտարարել էին, որ այն արդյունք չի տվել։ Նրանք տեղեկացրել էին, որ շարունակելու են բողոքի ակցիաները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+