Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:26

ԲԿ-ներում տնօրեն լինելու համար պարտադիր բժշկական կրթություն ունենալու հարցը կվերանայենք․ նախարար

ԲԿ-ներում տնօրեն լինելու համար պարտադիր բժշկական կրթություն ունենալու հարցը կվերանայենք․ նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ Հայաստանի բուժհաստատություններում կարող են տնօրեն նշանակվել մարդիկ, որոնք բժշկական կրթություն չունեն։ Կառավարության նիստից հետո նա լրագրողներին տեղեկացրել է, որ այդ նպատակով նախարարությունն առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու։

«Վերանայելու ենք տնօրենների նկատմամբ բժշկական կրթության պարտադիր լինելու հարցը։ Միջազգային փորձի հաջողված պատմություններն էլ են ցույց տալիս, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական, ոչ վիրահատական գործընթացների և մասնագիտական հատվածները պետք է տարանջատել։ Մենք այդպիսով համակարգային փոփոխություն կունենանք ընդհանուր կառավարման մեջ»,- ընդգծել է նախարարը։

Ավանեսյանն, անդրադառնալով Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանի պնդումներին, ըստ որի՝ ինքն «աշխատանքից ազատվել է կեղծ փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվելու» պատճառով, դրանք «սուտ» է որակել։

«Ստահոդ պնդումներին ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է առողջապահական կառույցի գլխավոր պատասխանատուն։

Ապրիլին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Նազինյանը հրաժարվել է կեղծ փաստաթուղթ ստորագրել, ինչից հետո Ավանեսյանը նրան ազատել է պաշտոնից»։ Նախարարը չէր բացառել, որ առաջիկայում մի քանի ԲԿ-ներում տնօրենների փոփոխություններ են սպասվում։

Մայիսի 10-ին Նազինյանը «Հետք»-ին հայտնել էր, որ «իրեն փորձել են պարտադրել ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտի տակ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+