Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:26

Կարկուտը մեծ վնասներ է տվել գյուղատնտեսությանը, որոնք գույքագրում ենք․ Էկոնոմիկայի նախարար

Կարկուտը մեծ վնասներ է տվել գյուղատնտեսությանը, որոնք գույքագրում ենք․ Էկոնոմիկայի նախարար

Կարկուտը մեծ վնասներ է տվել գյուղատնտեսությանը, որոնք գույքագրում ենք, կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով մայիսի 13-ից 14-ը Հայաստանի մարզերում գրանցված տեղումների հետևանքներին։

Նա տեղեկացրել է, որ վնասներ են կրել հատկապես Արարատի, Արագածոտնի, Արմավիրի մարզերը։ Պապոյանը նշել է, որ այցելել է Արարատի մարզ, իսկ շաբաթ օրը պլանավորում է գնալ նաև Արագածոտն։ Նախարարի խոսքով՝ գյուղացիներին օգնություն տրամադրելու որոշումներ կարող են ընդունել միայն կարկուտի պատճառած վնասները գույքագրելուց հետո։

«Վնասների գույքագրման համար մեր աշխատանքային խմբերն ակտիվորեն աշխատում են համայնքների, այլ նախարարությունների խմբերի հետ»,- հավելել է Պապոյանը։

Նա ընդգծել է, որ կան դեպքեր, երբ հակակարկտային կայանների արդյունավետությունը միանշանակ չէ։

«Հակակարկտային կայաններն աշխատում են, բայց կա գիտականորեն ապացուցված փաստ՝ կան ամպեր, որոնց դեմ այդ թնդանոթային համակարգերի արդյունավետությունը 100 տոկոսանոց չէ։ Կան նաև ամպեր, որոնց դեպքում արդյունավետությունը 100 տոկոսանոց է, և փրկում են իրավիճակը»,- ընդգծել է նախարարը։

Մայիսի 13-14-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը կարկուտի տեսանյութեր էր հրապարակել Արմավիրի մարզի Նալբանդյան-Ջանֆիդա, Արարատի մարզի Քացրաշեն,  Նորաշեն գյուղերից, ինչպես նաև Արագածոտնի Աղձք գյուղից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+