Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:14

«Չենք ուզում՝ Աննա Հակոբյանը մեզ կրթի», «վարչապետի կինն է, ուրեմն լավ բաներ կուսուցանի». հարցում

«Չենք ուզում՝ Աննա Հակոբյանը մեզ կրթի», «վարչապետի կինն է, ուրեմն լավ բաներ կուսուցանի». հարցում

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մի քանի ամիս է՝ նախաձեռնել է «Կրթվելը նորաձև է» շարժումը: Նպատակը, ըստ նրա, յուրաքանչյուր քաղաքացուն կրթվելու և նորովի մտածելու շարժառիթ հաղորդելն է։ Շարժման շրջանակում կազմակերպվում են հանդիպումներ, դասախոսություններ և քննարկումներ տարբեր համայնքներում՝ ընդգրկելով ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերը:

Այդ միջոցառումներին, որոնք վերջերս նաև մամուլի քննարկան առարկան էին դարձել, մասնակցում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ևս բանախոսում է:

Armenia Today-ի նկարահանող խումբը երևանցիներից հետաքրքրվել է, թե տեղյա՞կ են արդյոք նախաձեռնության մասին, ցանկություն ունե՞ն մասնակցել և տեսնո՞ւմ են քաղաքական ենթատեքստ։

Հարցվածների մեծ մասն ասել է, որ ոչ մի դեպքում չէին ցանկանա մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» դասերին, ոմանք էլ նշել են, որ սա քաղաքական քայլ է՝ որակելով նախընտրական քարոզարշավ։

«Չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Չգիտեմ, թե ինչ է կրթում, ում է կրթում, չեմ ուզում ավելորդ բաներ ասել։ Քարոզարշա՞վ են անում, թող դա անեն օրինական ձևով, ոչ թե այդպես, ի՞նչ կրթել։ Ո՞ւմ է կրթում, դասախոսների՞ն, ակադեմիկոսների՞ն, իսկ իրեն ո՞վ պետք է կրթի»,- ասել է հարցվածներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշել է, որ չի համակրում վարչապետին ու նրա կնոջը, հետևաբար, ցանկություն չունի մասնակցելու․ «Իրենց անուն-ազգանունը լսել չեմ ուզում, ինձ հետաքրքիր չեն»։

Հարցված քաղաքացիներից երկուսն էլ ասել են, որ ուրախ կլինեին մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» դասերին, սակայն համարում են, որ իրենք արդեն մեծահասակ են նման ծրագրերի համար։

«Դասընթացի մասնակցելու համար իմ ժամանակը չէ, բայց լավ միջոցառում է։ Իմ տարիքն այն չէ։ Եթե Աննա Հակոբյանը վարչապետի կինն է, ուրեմն լավ բաներ կուսուցանի»,- ասել է տարեց տղամարդը։

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+