Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:56

Խնածախում կրակոցները շարունակվում են և առավել թիրախային են դարձել. ԶԼՄ

Խնածախում կրակոցները շարունակվում են և առավել թիրախային են դարձել. ԶԼՄ

Սյունիքի մարզի Խնածախ գյուղում կրակոցները շարունակվում են և առավել թիրախային են դարձել, գրել է «Հրապարակ»-ը։

Ըստ թերթի՝ չնայած պաշտպանական գերատեսչությունը վերջին օրերին լռում էր այդ մասին և միայն մայիսի 8-ին էր տեղեկացրել, որ նախօրեին ադրբեջանական կրակոցներից Խնածախում տան տանիք էր վնասվել, սակայն Խնածախից շարունակում են ահազանգել, որ քաղաքացիական օբյեկտներին են հարվածում։

Օրերս  խնածախցիներից մեկի բակում կրակոցների հետևանքով ոչխար էր սատկել, իսկ նախօրեին ադրբեջանական կրակահերթից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան դարպասը, գրել է թերթը։

Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է սահմանային իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք հայկական կողմը հերքում է։

ԱԽ քարտուղարը մայիսի 9-ին հայտարարել էր, որ սահմանային խախտումների վերաբերյալ հետաքննության տվյալները ՀՀ-ն փոխանցել է Ադրբեջանին, իսկ մայիսի 7-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկություններ է փոխանցել: Հրադադարի խախտումներ նաև նախորդ ամիսներին՝ ապրիլին ու մայիսին էին գրանցվել: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+