Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:29

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Երևանի նախկին քաղաքապետի գործի քննության ավարտի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Երևանի նախկին քաղաքապետի գործի քննության ավարտի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գործով նախաքննության ավարտի և գործի նյութերը դատարան ուղարկելու մասին։ Կոմիտեի հաղորդագրութան մեջ նշված են միայն նախկին քաղաքապետի անվան սկզբնատառերը։

Ըստ ՀԿԿ-ի՝ Բեգլարյանը 2004-2010 թթ. ընթացքում 2 մլրդ 327 մլն դրամի 27 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և 2004-2017 թթ. ընթացքում օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Նրան, Կենտրոն համայնքի նախկին ղեկավարին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել բազմաթիվ դրվագներով փողերի լվացման, դրան դրդելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Նշվում է, որ նախկին քաղաքապետն ավելի քան 233 մլն դրամի շուկայական արժեք ունեցող թիվ 140 մանկապարտեզն ավագանու որոշմամբ վերակազմակերպել և միացրել է նույն համայնքի մեկ այլ մանկապարտեզի:

Այնուհետև նա նշված անշարժ գույքը շուկայականից անհամեմատ ցածր գնով՝ 23 մլն դրամով, ձևական առուվաճառքի պայմանագրով օտարել է իր հետ փոխկապակցված անձին և առուվաճառքի պայմանագրով 24 մլն դրամով օտարել իր հորը:

Ըստ հաղորդագրության՝ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձանց օտարվել է Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող ավելի քան 2 մլրդ դրամի ևս 26 անշարժ գույք, մի դեպքում՝ ուղղակի վաճառքի, մյուս դեպքում՝ նվիրատվության կամ ձևական աճուրդի եղանակով: Արդյունքում՝ նշված ամբողջ գույքը փաստացի դարձել է Բեգլարյանի սեփականությունը:

Նախաքննության ընթացքում նախկին քաղաքապետի կողմից վերականգնվել է շուրջ 210 մլն դրամ, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափով արգելանք է դրվել վերը նշված 27 անշարժ գույքի վրա:

Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել էր 2022 թվականի նոյեմբերին։ Նա քաղաքապետի պաշտոնում նշանակվել է 2009 թվականին, 2012-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր, իսկ 2012-ին՝ տրանսպորտի և կապի նախարար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+