Թուրքիայի Քոջաելի նահանգի Կերֆեզ շրջանի հաստատություններից մեկում հավի շաուրմա ուտելու հետևանքով ավելի քան 600 մարդ է թունավորվել, հայտնել է RBC-ն։
«Քոջաելիում, ընդհանուր առմամբ, 648 մարդ հոսպիտալացվել է սննդային թունավորման կասկածանքով։ 646 տուժած դուրս է գրվել բժշկական օգնություն ստանալուց հետո»,- ասված է վարչակազմի հաղորդագրության մեջ:
Իշխանությունների տվյալներով՝ տուժածները հիվանդանոցներ են դիմել սրտխառնոցի, ջերմության և փսխման գանգատներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







