Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Այս պահին հարձակման հավանականությունը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում. Գրիգորյան

Այս պահին հարձակման հավանականությունը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում. Գրիգորյան

ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը փաստեր չունի, որոնք կհաստատեն Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման մեծ հավանականությունը, ասել է ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին Երևանի կողմից իրենց դիրքերի իբրև կրակոցների մասին Բաքվից հնչող ապատեղեկատվությունը։

«Արտաքին հետախուզությունը պրոֆեսիոնալ ծառայություն է, որի խնդիրն է գնահատել ՀՀ շուրջ առկա արտաքին ռիսկերը, հնարավորի և թույլատրելիի սահմաններում հանրությանը տեղեկացնել, թե ինչիսի ռիսկեր կան։ Այս պահին հարձակման հավանականությունը բարձր գնահատելու փաստերի և ազդակների համախումբը բացակայում է»,- պարզաբանել է նա։

Ադրբեջանը մարտի 16-ից հայտնում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին երեք անգամ հերքել էր Բաքվի այս տեղեկությունը։ Գերատեսչությունը հերքումներով էր հանդես եկել նաև մարտի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին։

Պատրաստակամություն հայտնելով հետաքննել Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը հաստատող փաստերը՝ ՀՀ ՊՆ-ն ընդգծել էր, որ այս պահի դրությամբ՝ Բաքուն Երևանին չի փոխանցել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման որևէ փաստական տվյալ կամ ապացույց:

Մարտի 17-ի առավոտյան ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «հանգիստ իրավիճակի» մասին։

Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+