ՀՀ ՊՆ-ն մեկ օրում երկրորդ անգամ հերքել է հայկական կողմից կրակոցների մասին Ադրբեջանի հաղորդագրությունը։
«Իրականությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, թե մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հիշեցրել է ՀՀ կառավարության հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-Ն հերքել էր Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ՝ սահմանագոտու հարավարևելյան հատվածում, ՀՀ ԶՈւ կողմից կրակոցների մասին Բաքվի հաղորդագրությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






