Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:47

Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանին

Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ոչնչացրել է շիական «Հըզբոլլահ» շարժման երկու զինյալի, որոնք հետախուզություն էին իրականացնում և պատասխանատու էին Լիբանանի հարավում ահաբեկչական գործողությունների համար, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:

«Այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել և ոչնչացրել է «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության երկու ահաբեկչի, որոնք հետախուզություն էին իրականացնում և մասնակցում էին Լիբանանի հարավային Յատար և Միս-էլ-Ջաբլ շրջաններում ահաբեկչական գործողությունների ղեկավարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելը և Լիբանանը մարտի 11-ին բանակցություններ էին սկսել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ՝ 2024 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագրի իրագործման ֆոնին տարածքային պահանջների կարգավորման շուրջ։ Բանակցությունների օրն Իսրայելի բանակը լիբանանյան բանակին էր հանձնել գերեվարված մի քանի լիբանանցիներին՝ ի նշան բարի կամքի:

Փետրվարին Իսրայելը, ըստ համաձայնագրի, ավարտել էր զորքերի դուրսբերումը Լիբանանի հարավից, բայց պահպանել էր իր ներկայությունը հինգ սահմանային դիրքում:

Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում գրավել էին երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, այս խմբերը ձևավորել էին նոր կառավարություն:

Հունվարի 13-ին «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական համայնքի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքը շատ հարգալից է։

Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և նախկին նախագահի կողմնակիցների զինված խմբերի միջև։ Ամենածանր բախումները տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Մարտի 7-ին նոր իշխանությունները վերահսկողության տակ էին վերցրել Լաթաքիա քաղաքը՝ հեռացնելով Ասադի զինված կողմնակիցներին։ Բախումների հետևանքով զոհվել էր շուրջ 200 անձ։ Մարտի 8-ին «Գանձասար»-ը հայտնել էր, որ Լաթաքիայի հայերին հրահանգվել է տներից դուրս չգալ, ավելի ուշ տեղեկացրել Լաթաքիայում կրակոցների հետևանքով երկու հայի զոհվելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+