• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 09:42
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Վստահեցրել են, որ հայկական համայնքին նեղություն չի տրվի». Պողիկյանը՝ Հալեպում տիրող իրավիճակի մասին

Աշխարհում, Հարցազրույց,
13 Հունվար 2025 21:28
ShareShareShare
Սիրիայում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել․ ԶԼՄ
telegram

Ներկա պահին Հալեպում լարվածության չկա, մարդիկ իրենց բնականոն կյանքին են վերադարձել, Armenia Today-ին հայտնել է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

«Զինյալների ներկայություն քաղաքում գրեթե չկա, միայն ապահովական ուժեր են, քաղաքում հանդարտություն է տիրում, մարդիկ իրենց բնականոն կյանքին են վերադարձել․ դպրոցներ, եկեղեցիներ գործում են, ռեստորանները գործում են»,- ասել է նա։

Պողիկյանի խոսքով՝ հայկական դպրոցները, եկեղեցիները, միությունները ևս վերսկսել են իրենց գործունեությունը․ հիմնական դժվարությունն աշխատանքի բացակայությունն է։

«Մարդիկ բնականոն կերպով չեն աշխատում, եկամուտ չունեն։ Սննդի և այլ ապրանքների կարիք չկա, ամեն ինչ առատ է։ Նույնիսկ վառելանյութի սղությունը որոշակիորեն մեղմացել է, եթե ժամանակին քարտերով էին ապահովում վառելանյութը և երկամսյա դրությամբ որոշ ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրի հերթը գար և կարողանար վառելիք ապահովել, հիմա այդ դժվարությունը չկա, առատորեն վաճառվում է, ուղղակի մարդկանց գնողականությունը քիչ է։ Այս դժվարությունն են հաղթահարում թե՛ հայ, թե՛ մյուս ընտանիքները»,- մանրամասնել է Պողիկյանը։

Խոսելով հայկական համայնքի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքի մասին՝ նա նշել է, որ նրանց վերաբերմունքը շատ հարգալից է։

«Առաջին իսկ օրերին պատասխանատու մարմինները հանդիպումներ են ունեցել համայնքապետերի հետ և հայտարարել, որ իրենք եկել են երկիրը բարելավելու և ոչ մի հարց չունեն համայքների հետ։ Վստահեցրել են, որ հայկական համայնքին ոչ մի նեղություն չի տրվի, կոչ են արել շարունակել իրենց գործունեությունը։ Նեղություններ չեն պատճառել հայկական կամ այլ համայնքների»,- շեշտել է նա։

Պողիկյանը նաև նշել է, որ Սիրիայի անցումային շրջանի կառավարության որոշ վարչություններում հայեր են ընտրվել․ Հալեպի ճարտարարվեստի պալատի վարչության կազմում է հայ երկրաչափուհի Անի Մարկոսյանը, Առևտրական պալատի վարչության կազմում ընդգրկվել է Հարութ Չամիչյանը։ Բացի դրանից, Սիրայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը հայ բժիշկ Արամ Ավետիսյանն է։

Անդրադառնալով ռազմական գործողությունների հետևանքով համայնքից հայերի հեռանալու մասին հարցին՝ Պողիկյանը հայտնել է, որ առաջին օրերին կային դուրս եկողներ, և հիմնական մասը Հայաստան է ուղևորվել։

«Ճշգրիտ թվեր չեմ կարող ասել, բայց տասնյակ ընտանիքներ ուղղակի Հայաստան մեկնեցին։ Կային հայեր, որ նահանգից նահանգ տեղափոխվեցին։ Առաջին օրը Հալեպում խուճապ ստեղծվեց և նահանգից նահանգ՝ Լաթաքիա կամ Դամասկոս ուղղվեցին, սակայն 2-3 օրից բոլորն անխտիր վերադարձան Հալեպ»,- ասել է նա։

Խմբագիրը հավելել է, որ սիրիական պատերազմի տարիներին սիրիահայության թվի կեսից ավելին գաղթել է Հայաստան և արևմտյան երկրներ, բայց վերջին տարիներին սիրիահայերն առավելապես Հայաստան են ուղղվում։

Պողիկյանը նշել է, որ պետական հաստատություններն աստիճանաբար սկսել են աշխատել, սակայն ժամանակ է պետք, որպեսզի վերջնակապես կազմակերպեն իրենց աշխատանքը։

«Տակավին ժամանակ է պետք, որպեսզի քաղաքը վերադառնա իր ամբողջական բնականոն կյանքին։ Այս առումով դեռևս որոշ չափով անգործություն կա, որն էլ, իր հերթին, առաջացնում է տնտեսական որոշ դժվարություններ, թեև ամեն բան ապահովված է, Հալեպի ճանապարհները դեպի այլ նահանգներ բաց են, շուտով օդանավակայանն էլ կսկսի գործել»,- ասել է նա։

Խոսելով անվտանգության մասին՝ նա շեշտել է, որ բնակիչներն զգուշավորություն են ցուցաբերում, իսկ արվարձաններում, հյուսիսային շրջաններում դեռևս որոշ լարվածություն կա։

«Անվտանգության առումով զգուշություն է տիրում, մինչև որ ապահովական գրասենյակներ, ոստիկանություն և այլն, վերջնականպես հաստատվեն։ Կարող են գողություններ լինել, ուստի ուշ ժամերի մարդիկ դուրս չեն գալիս տներից, խանութներն էլ շուտ են փակվում»,- նշել է խմբագիրը։

Սիրիահայ համայնքի ներկայացուցչի խոսքով՝ Լաթաքիայի արվարձանների գյուղերում, հյուսիսային շրջաններում, որտեղ քրդական ներկայություն կա, դեռևս շարունակվում է լարվածությունը։

«Լաթաքիայի արվարձաններում մերթ ընդ մերթ տեղի են ունենում բախումներ, նախկին վարչակարգի համակիրների նկատմամբ վրեժխնդրական արարքներ, սակայն դրանք անհատական դեպքեր են։ Ընդհանուր առմամբ՝ պետության մոտեցումը շատ դրական է և շատ խելացի ձևով են աշխատում, փորձում են վերականգնել բոլոր պետական հաստատությունները, փորձում են հնարավության սահմաններում առիթ չտալ, որ վրեժխնդրության անհատական արարքներ լինեն»,- ավելացրել է նա։

Պողիկյանը հավելել է, որ արվարձաներում հայաբնակ շրջաններ չկան, մեծ քաղաքներում են հայերը կենտրոնացած։

Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում գրավել էին երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, այս խմբերը ձևավորել էին նոր կառավարություն՝ ներառյալ նոր պաշտպանության նախարարությունը:

telegram
Tags: Armenia Today հարցազրույցԶարմիկ ՊողիկյանՀալեպՀարցազրույցՍիրիասիրիահայ համայնք

Հարակից հրապարակումներ

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում գտնվող հրավառության անօրինական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է,...

Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Wildberries ընկերությունը մշակում է այն վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմները, որոնց ապրանքները պահվել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում,...

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45

Իրանի իշխանությունները կասեցնում են Միացյալ Նահանգների հետ հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած իրենց պարտավորությունները, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ...

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30

Գերմանիայի իշխանությունները երկրում անվտանգության գնահատականը «վերացական սպառնալիքից» բարձրացրել են մինչև «բարձր սպառնալիքի մակարդակ»՝ հետախուզական տեղեկությունների և ահազանգերի ավելացման պատճառով, հայտնում...

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44

Լիբանանի բանակը հայտնել է 23-ամյա զինծառայող Պատրիկ Անդրանիկ Բեքարյանի մահվան մասին, որն ապրիլի 19-ից համարվում էր անհետ կորած։ Լիբանանի բանակի...

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39

Հայազգի եղբայրներ Մելքում և Մուշեղ Պետրոսյանների կողմից 1920 թվականին հիմնադրած Petrossian ընկերությունն արժանացել է L'Alliance New York»-ի Art de Vivre...

Load More
Xosum
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Գերմանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

18 Հուլիս 2026 16:30
Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 15:50
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է թունավորման վերաբերյալ բողոքները և դիմել է ԱՆ

18 Հուլիս 2026 15:12
Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

Լիբանանում հայազգի զինծառայող է զոհվել

18 Հուլիս 2026 14:44
Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է

18 Հուլիս 2026 13:59
Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը հասել են 20-ի

18 Հուլիս 2026 13:28
Իրավապահները պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել են ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս

Տեխնիկական խոտանի պատճառով հոսանքազրկվել են Նոր Նորքի մի շարք բաժանորդներ

18 Հուլիս 2026 12:47
«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18 Հուլիս 2026 11:48
СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39
Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27
ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25
ԱՄՆ-ն և Իրանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը

ԻՀՊԿ-ն սպառնում է անցնել լայնածավալ հարձակողական գործողությունների

18 Հուլիս 2026 10:35
ՀԷՑ-ը հայտնել է դեկտեմբերի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 20-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2026 09:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Read moreDetails
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը
Արտաքին քաղաքական

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ