Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:20

ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից ներդրումները չվճարելու դեպքում «դիտարկելու է տարբեր սցենարներ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից ներդրումները չվճարելու դեպքում «դիտարկելու է տարբեր սցենարներ»

Եթե ​​մինչև 2025 թվականի վերջ Հայաստանը չվճարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` նշելով, որ այս դեպքում կստեղծվի իրավիճակ, երբ ՀԱՊԿ անդամ երկիրը երկու տարի շարունակ չի վճարել իր ներդրումը։

«Ոչ ոք, երևի, ոչ մեկին չի վռնդի, ոչ ոք ինքնաբերաբար չի հեռանա։ Բայց, գուցե, հնարավոր լինի դիտարկել երկրների հետագա փոխգործակցության հարցը։ Սա չպետք է ընդունվի որպես ինքնուրույն հեռանալ կամ դուրս գալ, ոչ մի դեպքում»,- ընդգծել է Պանկինը։

Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով։ Ըստ փոխարտգործնախարարի՝ ՀԱՊԿ-ում Երևանի հետ երկխոսությունը շարունակվում է «ամբողջ օրակարգով»։ Պանկինը հույս է է հայտնել, որ իրադարձությունները լավ ավարտ կունենան։ 

2024 թվականի դեկտեմբերի 6-ին Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ բյուջե վճարում չկատարելու պատճառով պարտք է ստեղծել։ Դեկտեմբերի 11-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Հավաքական անվտանգության խորհուրդը Հայաստանին կարող է զրկել ձայնի իրավունքից, եթե երկու տարվա ընթացքում չմարվեն կազմակերպության բյուջեին ունեցած պարտքերը։ 

2024 թվականի փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել, իսկ մարտի 6-ին հայտարարել, որ ՌԴ-ն հայկական կողմին Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունների է հրավիրել։ Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իր բարձրացրած հարցերի պատասխանները չստանա։

Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հունվարի 23-ի զեկույցում կանխատեսել էր, որ ՀԱՊԿ-ի «անարդյունավետությունն ու անկարողությունը» Հարավային Կովկասի մարտահրավերներին արձագանքելու հարցում 2025 թվականին չի փոխվի։ ԱՀԾ-ն անհավանական էր համարել, որ 2025 թվականին Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցնելու հիմքերը կվերացվեն, ինչը կհանգեցնի «անվտանգության այս կառույցի հեղինակության խաթարմանը և մյուս անդամ երկրների համար եզրակացություններ անելուն»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+