Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:38

«ՀՀ ղեկավարության որոշումն է», «Ադրբեջանի պահանջն է». հարցում՝ Սահմանադրության hանրաքվեի մասին

«ՀՀ ղեկավարության որոշումն է», «Ադրբեջանի պահանջն է». հարցում՝ Սահմանադրության hանրաքվեի մասին

Փետրվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելով քաղաքացիներին՝ հայտարարել էր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման համար համապետական ​​հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանի խոսքով՝ գործող հիմնական օրենքի ընդունման համար անցկացված բոլոր նախորդ հանրաքվեները «գոնե հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լուրջ պակաս»։

Armenia Today-ը հարցում է անցկացրել երևանցիների շրջանում՝ պարզելու նրանց վերաբերմունքը հանրաքվեի վերաբերյալ վարչապետի նախաձեռնությանը, ինչպես նաև հասկանալու նպատակով, թե նրանք մտադի՞ր են մասնակցել հանրաքվեին և ինչպե՞ս են վերաբերվում Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրության տեքստից հնարավոր բացառմանը։

Հարցվածների մեծ մասը դեմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխության գաղափարին։ Գրեթե բոլոր հարցվածները նշել են, որ չեն մասնակցելու նոր փաստաթղթի ընդունման հանրաքվեին կամ մասնակցելու են դրան՝ փոփոխություններին դեմ քվեարկելու համար։

Հարցվածներից մեկը խոստովանել է, որ չի հասկանում, թե իշխանություններն ինչո՞ւ պետք փոխեն երկրի հիմնարար օրենքը։

«Ի՞նչ է փոխելու Սահմանադրության փոփոխությունը։ Ինչպես կար, այնպես էլ մնալու է։ Հետևաբար, չեմ մասնակցի հանրաքվեին»,- բացատրել է կինը։

Մեկ այլ հարցված դեմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ղեկավար Սահմանադրությունը հարմարեցնում է իրեն։ 

Մեկ այլ հարցվողի կարծիքով՝ իշխանությունները ծրագրում են փոխել Սահմանադրությունն ինչ-որ թաքնված շարժառիթով։ Նա ասել է, որ կմասնակցի հանրաքվեին՝ կառավարության ղեկավարի առաջարկած նախաձեռնությունը մերժելու համար։

«Սա հիմարություն է, մենք արդեն ունենք Սահմանադրություն, և նորի կարիքը չունենք։ Իշխանությունները, հավանաբար, փորձում են ինչ-որ հարցեր լուծել հանրաքվեի միջոցով»,- ասել է կինը՝ հիշեցնելով, որ Փաշինյանն ընտրվել է գործող Սահմանադրությամբ։

Հարցման մասնակից երիտասարդը բացասաբար է արտահայտվել նաև վարչապետի նախաձեռնության մասին։ Նրա կարծիքով՝ այս գաղափարը պատկանում է Ադրբեջանի ղեկավարությանը։

«Շատ վատ եմ վերաբերվում Փաշինյանի նախաձեռնությանը։ Նախ այն պատճառով, որ հանրաքվե անցկացնելու պահանջն ի սկզբանե պատկանում էր ոչ թե Հայաստանի փաստացի ղեկավարներին, այլ Ադրբեջանի իշխանություններին։ Կարծում եմ՝ կմասնակցեմ հանրաքվեին և դեմ կքվեարկեմ»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+