Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:24

Շտապօգնության բժիշկներին ծեծի ենթարկած անձինք ձերբակալվել են․ ՆԳՆ

Շտապօգնության բժիշկներին ծեծի ենթարկած անձինք ձերբակալվել են․ ՆԳՆ

Փետրվարի 24-ին բժիշկներին ծեծի ենթարկած անձինք ձերբակալվել են, նրանց մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, տեղեկացրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառմանը, որով նա հայտնել էր շտապօգնության բժիշկներին բռնության ենթարկելու դեպքի մասին։

Սարգսյանը նշել է, որ բժիշկներին ծեծի ենթարկելու դեպքը տեղի է ունեցել Լեոյի փողոցում, ահազանգն ստացել են ժամը 23։45-ին։ Ոստիկանները պարզել են, որ բժիշկներին ծեծի ենթարկած անձինք սթափ չէին։

«Պարեկները նշված վայրում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։ Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։ 37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված»,- մանրամասնել է խոսնակը։

Սարգսյանը նշել է, որ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Փետրվարի 25-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ գիշերը շտապօգնության բժիշկներ են բռնության ենթարկվել։

Փետրվարի 21-ին ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում տարեց տղամարդու որդին մոխրամանով հարվածել էր հորն օգնություն ցույց տվող բուժաշխատողին։ Ոստիկանները ձերբակալել էին բժշկին բռնության ենթարկած 44-ամյա տղամարդուն։

Shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 21-ին բռնության ենթարկված բուժակը Մհեր Քոլոյանն է, իսկ նրա նկատմամբ ոտնձգություն կատարողը՝ Ախուրյանի նախկին ոստիկանապետերից մեկի ազգականը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+