Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:10

Մեր խնդիրը Սահմանադրության նոր տեքստի մշակումն է, ոչ թե հայեցակարգի փոփոխությունը. Գալյան

Մեր խնդիրը Սահմանադրության նոր տեքստի մշակումն է, ոչ թե հայեցակարգի փոփոխությունը. Գալյան

Արդարադատության նախարարությունն իր առջև խնդիր է դրել մշակել ոչ թե հայեցակարգ, այլ Սահմանադրության տեքստը, կառավարությունում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները, այսինքն՝ ժամկետը մինչև նոր ընտրություններ են»,- ասաց նախարարը։

Նա չբացառեց, որ 2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրության հանրաքվե տեղի կունենա։

«Ամենայն հավանականությամբ՝ այո՛, այդպես էլ կլինի»,- պարզաբանեց նա։

Նախարարը չմեկնաբանեց Սահմանադրությունում Արցախի վերաբերյալ հղում լինելու հարցը՝ նշելով, որ տեքստի բովանդակության մասին վաղ է խոսել։

«Ոչինչ չեմ բացառում, այդ հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք, բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխելու։ Այս պահին տեքստի մասով թույլ տվեք մեկնաբանություններ չտալ, որովհետև այդ իրավունքը, կարծում եմ,  կվերապահենք համապատասխան հանձնաժողովին»,- շեշտեց նախարարը։

2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր ՀՀ սահմանադրությունը փոխելու հնարավորության մասին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Բաքուն նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։

Գալյանը հունվարի 25-ին հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները նոր Սահմանադրության տեքստ ունենալ։ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում փետրվարի 19-ին հայտարարել էր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման համար համապետական ​​հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+