Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:39

Արցախի խորհրդարանը դատապարտել է արցախցիների մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Արցախի խորհրդարանը դատապարտել է արցախցիների մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ դատապարտել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ:

Հայտարարությունն ստորագրել է 24 պատգամավոր, այդ թվում՝ Արցախի ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

Պատգամավորները շեշտել են, որ ՀՀ ԱԺ նախագահի նման մոտեցումն ու մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի զանազան հատվածների մեջ պառակտում սերմանելու հարցում:

«Արցախի համար ազգային-ազատագրական պայքարը, անկախ հանրապետության կայացումը, արյան ու քրտինքի գնով մինչև վերջին շունչը պայքարի արդյունք է: Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք: Նման արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ»,- ասվում է հայտարարության մեջ:

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ Արցախ, հայտարարել էր, որ պետք էր մինչև վերջն մնալ ու կռվել Արցախի համար։ Փետրվարի 12-ին Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ արցախցիներն ամեն ինչ արել են իրենց հայրենիքում մնալու համար և Սիմոնյանին կոչ էր արել ներողություն խնդրել արցախցիներից։ Սիմոնյանի հայտարարությունը քննադատել էր նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ այն անվանելով «տիեզերական մակարդակի ստորություն»։ Խոսնակի հայտարարությունները դատապարտել էր նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+